Լրահոս
Միջազգային
18:00
09.10.25
147

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Իսրայելի հետ համաձայնության շրջանակում 2000 պաղեստինցիների ազատ արձակման մասին

Img default alt hy

Շուրջ  2000 պաղեստինցի բանտարկյալներ, այդ թվում՝ 250 ցմահ ազատազրկման դատապարտվածներ, ազատ կարձակվեն Իսրայելի բանտերից այն համաձայնագրի շրջանակներում, որը ձեռք է բերվել ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներկայացուցիչը:

«Գործարքի առաջին փուլում մեկ խմբաքանակով կազատեն 20 պատանդների, դրա փոխարեն (Իսրայելի) օկուպացիոն իշխանությունները բանտերից ազատ կարձակեն ավելի քան 2000 պաղեստինցի կալանավորների, որոնց թվում 250-ը՝ ցմահ դատապարտվածներ», - նշել է արմատականների ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերել է Maan լրատվական գործակալությունը: 

Պաշտոնյան մանրամասնել է, որ ազատ արձակվող պաղեստինցիների խմբում «1700 հոգու բանտ են նստեցրել 2023 թվականի հոկտեմբերին Գազայում պատերազմի սկսվելուց հետո»: