Լրահոս
Հասարակական
13:00
13.10.25
155

Գյուղացուն ֆռցնում են մատների վրա. խաղողով բեռնված 80 մեքենա կանգնած է գործարանի մոտ

Երրորդ օրն է` խաղողով բեռնված մոտ 80 մեքենա կանգնած է «Պռոշյանի» կոնյակի գործարանի Արտաշատի մասնաճյուղի մոտ: Խաղողագործները մթերվող ապրանքը ծածկել են, որ անձրևը չվնասի բերքը, բայց չգիտեն, թե երբ են կարողանալու հանձնել մոտ 1 մլն դրամի հասնող ապրանքը: Գիշերը գործարանի մոտ անցկացրած խաղողագործների խոսքով` գործարան առանց հերթի մեքենաներ են մտնում, իսկ իրենց շարքից 4 ժամում հազիվ երկու մեքենա է դատարկվում: Խաղողը բեռնատարներում երկար պահել հնարավոր չէ: