Լրահոս
Հասարակական
17:44
27.02.26
101

Գյուղացին սեզոնի պիկի ժամանակ ծիրանը վաճառում է ինքնարժեքով, մթերման կայանները կապահովեն ապրանքի որակյալ մթերում ու սեզոնի երկարացում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Img default alt hy

Գյուղացին՝ սեզոնի պիկի ժամանակ, ծիրանը սկսում է վաճառել այն գնով, ինչ ինքնարժեքն է, մթերման կայանը ապահովելու է մեր հայրենակիցների համար ապրանքների որակյալ մթերում և սեզոնի երկարացում: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Այսօր ձեզ ուզում ենք պատմել Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից 4-րդի մասին՝ մթերման կայաններ Հայաստանի գյուղերում:

Հայաստանի գյուղատնտեսությունը ունի սեզոնային բնույթ, երբ մենք սեզոնին ստանում ենք գյուղատնտեսական մթերք՝ հնարավորություն ենք ունենում այդ մթերքը արտահանել տարածաշրջանի երկիրներ:

Շատ ժամանակ մենք ունենում ենք խնդիրներ՝ սեզոնի պիկի ընթացքում փակվում է Լարսը, մոտ 3 անգամ թանկանում է տրանսպորտի գինը, քանի-որ ամբողջությամբ հոսում է Ռուսաստանի Դաշնություն՝ ԵԱՏՄ շուկա, մենք ունենում ենք ապրանքի գնանկում:

Այս բոլորը բերում է նրան, որ գյուղացին՝ սեզոնի պիկի ժամանակ, ծիրանը սկսում է վաճառել այն գնով, ինչ ինքնարժեքն է, Հայաստանը իր տնտեսական ամենամեծ առաջնահերթությունից զրկվում է, որակյալ ծիրանը վաճառում ենք ընդամենը 15-20 օրվա ընթացքում՝ շուկայականից ցածր գնով, գյուղացին չի օգտվում, իսկ ձեռնարկատերը ռիսկի տակ է լինում»,- նշել է նա: