Լրահոս
Միջազգային
16:31
28.02.26
279

Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել

Img default alt hy

Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ֆրանսիան նաև պատրաստ է տեղակայել անհրաժեշտ ռեսուրսները՝ իր մերձավոր գործընկերներին պաշտպանելու համար, եթե նրանք դա խնդրեն։

Շարունակվող սրացումը վտանգավոր է բոլորի համար։ Այն պետք է դադարեցվի։ Իրանի ռեժիմը պետք է հասկանա, որ այժմ այլ տարբերակ չունի, քան բարի կամքով բանակցություններ վարել՝ իր միջուկային և բալիստիկ ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանային ապակայունացման գործողությունները դադարեցնելու համար։ Սա բացարձակապես անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում բոլորի անվտանգության համար։

Իրանի ժողովուրդը նույնպես պետք է կարողանա ազատորեն կառուցել իր ապագան»։