Լրահոս
Հասարակական
23:19
02.03.26
128

«Էսի վերցրու՝ գիտես որտեղ կոխի». եկեղեցու մոմավաճառը հարվածում է տեսախցիկին՝ հանուն կարգալույծ եղածի

Լարվածությունը չի թուլանում Մասյացոտն թեմում: Հայ առաքելական եկեղեցու կողմից կարգալույծ հռչակված, ապա դատարանի որոշմամբ հոգևոր ծառայության մեջ վերականգնված Արման Սարոյանը շարունակում է մնալ թեմի առաջնորդարանում: Ըստ Մասյացոտն թեմի քահանաների մեծամասնության՝ դատարանի այդ որոշումը խախտում է իրենց խղճի, դավանանքի և համոզմունքի ազատության իրավունքը: Ի դեպ, Սուրբ Թադեոս առաջնորդանիստ եկեղեցու մոմավաճառը կրկին խոչընդոտել է «Հայլուրի» նկարահանող խմբի աշխատանքը՝ հարվածելով մեր տեսախցիկին ու խոսափողին: