Լրահոս
Տարածաշրջան
17:49
09.10.25
180

Երկրաշարժ` Թուրքիայում

Img default alt hy

Թուրքիայի Քյութահյա նահանգի Սիմավ շրջանում 4.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» տվյալների՝ երկրաշարժն ունեցել է 12.1 կմ խորություն։

Քյութահյայի նահանգապետ Մուսա Իշին երկրաշարժի վերաբերյալ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը 02։54-ին ու էպիկենտրոնը եղել է Մադեն գյուղը։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Ստամբուլի, Բուրսայի, Բալըքեսիրի, Դենիզլիի, Էսքիշեհիրի և Իզմիրի նահանգներում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան, կան միայն նյութական վնասներ։