Լրահոս
Հասարակական
20:17
11.12.25
154

Դեկտեմբերի 14-ին երթևեկությունը Հանրապետության հրապարակում ամբողջությամբ կդադարեցվի

Img default alt hy

Երևանում ամանորյա մշակութային միջոցառումները կազմակերպելու առթիվ նախատեսվում են երթևեկության փոփոխություններ։

Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության տարածած հաղորդագրությունը։ 

«Երևան քաղաքի ամանորյա մշակութային միջոցառումները և տոնական ձևավորման գործընթացը կազմակերպելու նպատակով դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին՝ գլխավոր տոնածառի լույսերը միացնելու արարողության նախատեսվող միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու համար, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 07:00-ը ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Տիգրան Մեծի պողոտայի և Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ից ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում՝ մինչև համերգի ավարտը:

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 00:00-ն երկկողմանի կդադարեցվի երթևեկությունը նաև Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներում: