Լրահոս
Հասարակական
17:38
13.10.25
156

Երևանի՝ Հրազդանի կիրճում կոյուղատարի վնասման պատճառով մոտ 3 կմ-անոց ճանապարհը դարձել է անանացանելի․ գարշահոտ իրավիճակ է տիրում

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանի Հրազդանի կիրճում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն երկու ժամից ավելի է՝ կոյուղատարի վնասման պատճառով, կեղտաջրերը հսկայական քարերով դուրս են ժայթքել և մոտ 3 կմ շառավղով Հրազդանի կիրճը դարձրել են երթևեկության համար վտանգավոր։  

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները, քանի որ հսկայական խցանում էր ստեղծվել, անգամ մի պահ, երբ պարեկները կարգավորում էին երթևեկությունը, կեղտաջրերի ու հսկայական քարերի հերթական փլուզումը տեղի ունեցավ և ճանապարհն ամբողջությամբ փակվեց։

Այս պահին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցը տրակտորով հեռացնում է ճանպարհին լցված քարերը, հողազանգվածը։ Բայց խնդիրը պետք է հրատապ ոչ միայն լուծվի, այլև քարաբեկորներն ու հողաշերտը հեռացնելուց հետո պետք է այդ 3 կմ-անոց ճանապարհը հատուկ նյութերով լվացվի։ Քանի որ նաև գարշահոտ վիճակ է։