Լրահոս
Հասարակական
22:30
09.10.25
219

Երևանի 3 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 1-7-ը։

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

- Կենտրոնում՝ հոկտեմբերի 1-ին, 3-5-ը և 7-ին,

- Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-ին, 3-ին և 6-ին,

- Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-7-ը,

Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

- Նոր Նորքում՝ հոկտեմբերի 3-5-ը և 7-ին,

- Արաբկիրում՝ հոկտեմբերի 1-4-ը,

- Շենգավիթում` հոկտեմբերի 4-5-ը,

- Կենտրոնում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,-նշվում է հայտարարության մեջ։