Լրահոս
Հասարակական
14:15
26.02.26
1 209

«Երևան Սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան 1-ին գումարտակի 3-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտաս 55 հասցեի դիմաց՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 86-ամյա Պ. Վ.-ն է, ով գիտակցությունը կորցրել է, ընկել գետնին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։