Լրահոս
Հասարակական
23:23
27.02.26
117

Երևան-Սևան մայրուղու վրա եմ, չկա գեթ մեկ աշխատող տեխնիկա, որտե՞ղ են մսխվում միլիոնավոր դոլարները. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ)

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ միջպետական նշանակության ճանապարհներին ստեղծվել է կյանքի համար վտանգավոր իրավիճակ։ Այս պահին Երևան-Սևան մայրուղու վրա եմ, չկա գեթ մեկ աշխատող տեխնիկա։

Վթարային սարսափելի իրավիճակ է ստեղծվել Դիլիջանի ոլորաններում։

Տարիներ շարունակ բարձրաձայնում ու ահազանգում ենք, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներ չկատարելու հետևանքով տեղի են ունենում բազմաթիվ վթարներ, ցավոք, դրանք հաճախ մարդկային կյանքեր են արժենում։

Ինչո՞վ է զբաղված «Ճանապարհային դեպարտամենտը»։ Որտե՞ղ են մսխվում միլիոնավոր դոլարները։ Կա՞ ավելի կարևոր գործ, քան մեր քաղաքացիների անվտանգության ապահովումն է»։