Լրահոս
Միջազգային
10:42
14.10.25
347

Էրդողանը կարող է նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը. Թրամփ

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է Եգիպտոսից ԱՄՆ վերադառնալիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում:

«Էրդողանը կարող է։ Ռուսաստանը հարգում է նրան։ Ուկրաինայի մասին չեմ կարող ասել, բայց (ՌԴ նախագահ) Պուտինը հարգում է նրան։ Նա (Էրդողանը) իմ ընկերն է»։  

Թրամփը նաև հայտնել է, որ պլանավորում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Սպիտակ տանն ընդունել ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին։