Լրահոս
Հասարակական
16:30
02.03.26
94

Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ և իշխանության միջամտությունը կհանգեցնի Սուրբ Խորհուրդների և սրբությունների պղծությանը․ Գոհար Մելոյան

Img default alt hy

Եպիսկոպոսի իշխանությունը շնորհվում է եպիսկոպոսական ձեռնադրությամբ. այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը և մանրամասնել.

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի 19 հոգևոր հովիվների հայտարարությունը, համաձայն որի՝ դատարանի որոշումն անհամատեղելի է Եկեղեցու կանոնական կյանքի և քահանայական (եկեղեցական) կոչման և ծառայության հետ, իրավաբանորեն հիմնավորված է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով։

Հոգևոր հայրերը գրագետ և հիմնավոր կերպով ներկայացնում են, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցի կատարումն անհնար է ելնելով սրբազան պարտավորությունից՝ Աստծո և հավատավոր ժողովրդի հանդեպ։

Ցանկացած կրոնական կազմակերպության ինքնակառավարման բացառիկ տիրույթին են առնչվում՝

հոգևորականին կարգալույծ հռչակելու,

հոգևոր պաշտոնի նշանակելու

կամ հոգևոր պաշտոնից ազատելու հարցերը։

Պետական իշխանության որևէ մարմնի կամ ներկայացուցչի միջամտությունը նշված գործընթացներին հակասահմանադրական և հակաիրավական է։

Մեջբերում հայտարարությունից․

«Այս առումով պետական իշխանության միջամտությունը և աշխարհիկ անձանց կողմից հոգևորականի կեղծ կարգավիճակ շնորհելը կհանգեցնի Սուրբ Խորհուրդների և սրբությունների պղծությանը։ Մյուս կողմից՝ նվիրապետական աստիճանից զուրկ անձի ենթակայության տակ մեր ծառայությունը կարող է մեզ և մեր հավատացյալներին կանգնեցնել կանոնական նզովքի վտանգի առաջ»»։