Լրահոս
Միջազգային
15:35
09.10.25
299

Ձեռքսեղմում՝ բանակցություններից առաջ. մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

Img default alt hy

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Դուշանբեում կայացած հանդիպումից առաջ ձեռքսեղմում են կատարել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Երկու նախագահների հանդիպումը տեղի է ունենում Տաջիկստանի մայրաքաղաքի կառավարական նստավայրում։

Պուտինի և Ալիևի բանակցությունների մասին հայտարարվել էր մեկ օր առաջ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինի և Ալիևի միջև այսօրվա բանակցությունների օրակարգում հիմնականում կլինեն երկկողմ հարաբերությունները։