Լրահոս
Հասարակական
12:30
12.10.25
2 512

«Դրանք վիրուս են, մեր գյուղից պետք է մաքրվեն». Մերձավանի բնակիչները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան գյուղից

Img default alt hy

Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հարազատները բողոքի ակցիա են անում Մերձավանում, պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից։

«Այդ սրբապիղծները պետք է դուրս գան գյուղից, որ հանգիստ ապրենք, 30 տարի հայրն է գյուղն ավիրել, հիմա էլ իր թուլեքն են, պետք է իրենց պատիժը կրեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց մերձավանցի մի կին։

Մեկ այլ մերձավանցի էլ ասաց, որ Փարաքարի ներկայիս համայնքապետ Օնիկ Ախվերդյանը ունի այն սկզբունքները, որն ուներ Վալոդյա Գրիգորյանը։

«Սատարում ենք նրան, հեռու՛ մնացեք Փարաքարից»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ 

Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու  քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել նրանց հետ գտնվող երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանը: