Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:15
02.10.25
176

«Դուք չեք շնորհավորել Ալիևին և ինձ, Թրամփը վերջ դրեց մեր միջև hակամարտnւթյանը». Ալբանիայի վարչապետը կատակել է Մակրոնի հետ

Img default alt hy

Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Կոպենհագենում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հետ զրույցում կատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրիպակի շուրջ, թե ինչու նա չի շնորհավորել Ալբանիային և Ադրբեջանին խաղաղ համաձայնության հասնելու կապակցությամբ:

«Շնորհավորեք ինձ և Իլհամ Ալիևին. Թրամփը դադարեցրել է մեր միջև պատերազմը»,-Մակրոնի հետ զրույցում ասել է Ալբանիայի վարչապետը:

«Ներողություն եմ խնդրում»,-կատակով պատասխանել է Ֆրանսիայի նախագահը:

Հիշեցնենք՝ Թրամփն իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Ես վերջ տվեցի Ալբանիայի և Ադրբեջանի միջև հակամարտությանը»:

Թրամփը բազմիցս շփոթել է Հայաստանի և Ադրբեջանի անունները՝ հանրությանը պատմելով դրանց «հաշտեցման» գործում իր դերի մասին: Հայաստանը նա հաճախ անվանում է Ալբանիա, իսկ վերջերս Ադրբեջանը շփոթել էր Կամբոջայի հետ։