Լրահոս
Իրավական
15:59
29.04.21
68

Դատարանը բավարարեց Արծվիկ Մինասյանի բողոքը և վերացրեց Սիսակ Գաբրիելյանի և ՊՊԾ պետի նկատմամբ գործի հարուցումը մերժելու մասին որոշումը

Img default alt hy

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքը և վերացրեց ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Դատավոր Արման Հովհաննիսյանն ընթերցեց քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, ըստ որի՝ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի պաշտպան Բենիկ Գալստյանի բողոքը բավարարվեց:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև: