Լրահոս
Իրավական
23:00
17.03.20
80

Դատական օրենսգրքում որոշ դրույթներ հակասահմանադրակա՞ն են

Հանրապետությունում պաշտոնապես կասեցվել է սահմանադրության մեկ հոդված փոխելու հանրաքվեի քարոզչությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ դադարեցնում է հանրաքվեի նախապատրաստման և անցկացման բոլոր աշխատանքները: Հանրաքվեի անցկացումը հնարավոր է արտակարգ դրության ավարտից նվազագույնը 50, առավելագույնը 65 օր հետո: Սահմանադրական դատարանը այսօր բաց նիստ էր հրավիրել, նախապես հորդորելով քաղաքացիներին ու լրագրողներին, նիստին հետևել օնլայն: Բարձր դատարանը քննում է Հանրապետության նախագահի բողոքը, որը վերաբերում է իր լիազորությունների սահմանափակ լինելուն: Նախագահը չի կարողանում որոշ պաշտոններում ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, քանի որ չի հասցնում կարճ ժամանակում թեկնածու ընտրել: Արմեն Սագսյանը վիճարկում է դատական օրենսգրքի եւ դրան համակցված օրենքներում որոշ դրույթների սահմանադրականության հարցը: