Լրահոս
Քաղաքական
16:14
10.10.25
196

Ճնշումները մեզ վրա չեն ազդելու․ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու

Img default alt hy

«Դուք ասել էիք՝ ոչ թե լինելու է «Գյումրի 2», այլ լինելու է «Փաքար 2», ձգտում եք բացարձակ հաղթանակի,- լրագրողները դիմեցին նոյեմբերի 16-ի ընտրություններում վաղարշապատ համայնքում «Հաղթանակ» դաշինքը գլխավորող Սևակ Խաչատրյանին։ Նա ասաց․ «Այո, մենք ձգտում ենք բացարձակ հաղթանակի և ունենալու ենք հաջողություն։ Իշխանութունը կարծես լոզունգ է սարքել, թե «Գյումրի 2» չի լինելու։ Ես ինքս էլ և մեր թիմն էլ համոզված ենք, որ «Գյումրի 2» չի լինելու, այլ լինելու է «Փարաքար 2»՝ ընտրական մասով։ Չնայած Փարաքարում հետևանքները ողբերգական էին, մեր լավ ընկերոջը դաժանաբար կյանքից զրկեցին։ Վալոդյան մեր ընկերն էր, ընկերասեր, հայրենասեր, լավ անձնավորություն, բոլորս ցավ ապրեցինք»։

Հիշեցնենք, որ Գյումրու ընտրություններում թեև հաղթեց ընդդիմությունը, սակայն կոալիցիայի արդյունքում, իսկ Փարաքարում ընդդիմադիր թեկնածուն հաղթեց առանց կոալիցիայի։

Լրագրողի դիտարկմանը, թե Էջմիածնում վախենում են, որ ընդդիմության հաղթանակից հետո կսկսեն ռեպրեսիաներ, Սևակ Խաչատրյանը պատասխանեց․ «Այսօրվա իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Վալոդյա Գրիգորյանի մասին խոսեցի արդեն, նաև շատ ուժեղ ճնշումներ են Գյումրու քաղաքապետի վրա, ընդհուպ՝ մեքենան առանց հիմքի տանում են տուգանային հրապարակ։ Դրանով փորձում են վաղարշապատցուն վախեցնել, ցույց տալ, որ եթե ՔՊ-ն չհաղթի, այսպիսի քայլեր կլինեն, ինչ եղան Գյումրիում և Փարաքարում։ Բայց մենք այդ ամենից չենք վախենում, հաստատակամ թիմով գնում ենք առաջ՝ հաղթանակի»։