Լրահոս
Միջազգային
17:17
02.03.26
110

Ճակատագրական օրեր են Իրանի համար. Թեհրանը կարող է հարվածել ոչ միայն ԱՄՆ ռազմաբազաներին

Վերջին մեկ տարում բանակցությունների երկու փուլերն էլ պատերազմով ընդհատած Միացյալ Նահանգների հետ չի պատրաստվում բանակցել Թեհրանը: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, ըստ էության, պատասխանելով Թրամփին, որը պնդում է, թե Թեհրանն ուզում է բանակցել, իրենք էլ համաձայնել են: Իրանահայ վերլուծաբան Արամ Շահնազարյանի կարծիքով՝ դիվանագիտական մեծ դավաճանությունից հետո Իրանը մինչև վերջ է գնալու: