Լրահոս
Սպորտ
22:29
08.10.25
248

Ծանրորդ Աննա Ամրոյանը 77 կգ քաշայինների B ենթախմբում 4-րդն է

Img default alt hy

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության յոթերորդ օրը մրցահարթակ դուրս եկավ կանանց Հայաստանի թիմի միակ ներկայացուցիչը՝ 77 կգ քաշային Աննա Ամրոյանը։

19-ամյա ծանրորդուհին B ենթախմբում պոկեց 100 կգ և հրեց 130 կգ։ Երկամարտում նա գրանցեց 230 կգ արդյունք՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։

Կանանց 77 կգ քաշայինների A ենթախմբի մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։

Armsport