Լրահոս
Աշխարհ
14:23
23.03.26
139

Բռնություն ու անկարգություններ՝ Ալբանիայում. վարչապետի հրաժարականն են պահանջում

Տիրանայում վարչապետ Էդի Ռամայի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների: Ցուցարարները մոլոտովյան կոկտեյլներ են նետել, ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ: Կան վիրավորներ ու ձերբակալվածներ: Սկանդալի կենտրոնում Ալբանիայի վարչապետի աջ ձեռքը՝ արդեն նախկին փոխվարչապետ Բելինդա Բալլուկուն է, որը մեղադրվում է կոռուպցիայի համար: