Լրահոս
Հասարակական
20:02
10.10.25
173

Բախվել են «Toyota»-ն ու Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող «Գազել»-ը․ 7 հոգի հիվանդանոցում է

Img default alt hy

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են  Toyota մակնիշի մեքենան և  մարդատար «Գազել»-ը։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 
 
Ֆոտոլրագրողի տվյալներով՝ «Գազելը» սպասարկում էր Սպիտակ-Վանաձոր երթուղին։