Լրահոս
Հայաստան
22:15
09.10.25
1 237

Բախվել են քահանաներ. նոր սկանդալ է պայթել Հովհաննավանքում՝ հակաեկեղեցական արշավի օրերին

Եկեղեցու դեմ անզիջում կռիվ տվող Փաշինյանի ջրաղացին ջուր լցնող երեք քահանաների՝ Տեր Արամի, Տեր Թադեի և Տեր Տարոնի  վարքն է այսօր քննարկել  Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը: Եվ  մինչ նրանց ճակատագրի վերաբերյալ որոշում կկայացնեն Էջմիածնում, Օհանավանում աննախադեպ սկանդալ է եղել՝   քահանաների մասնակցությամբ: 

Հովհաննավանքի քահանա Տեր Արամը, որը հայտնի է որպես  ներեկեղեցական բարքերի քննադատության առաջամարտիկ, բախվել է եկեղեցու հոգևոր նոր հովիվ Տեր Մանուկի հետ: Վանական համալիր ոստիկաններ են գնացել: