Լրահոս
Հայաստան
17:49
28.04.21
51

Բացառիկ շանս է տրված, որ տեղի ունենա մեր քաղաքական հասունացումը. Ալեքսանդր Մանասյան

«Բացառիկ շանս է տրված, որ տեղի ունենա մեր քաղաքական հասունացումը, որ մենք դառնանք հասուն քաղաքական ազգ, այն ինչ մենք մտել ենք հայհոյանքների, փողոցային փաստարկների դաշտ: Այլ կերպ մեզ ավելի մեծ վնաս հնարավոր չէր հասցնել, քան դա է, ավելի մեծ վնաս, քան սպիտակների և սևերի բաժանումն է, չէր կարող լինել: Մենք Սարոյան եղբայրների բարդույթը հաղթահարելո՞ւ ենք, թե՞ մնալու ենք դարձյալ իրար մերժող, երբ վրեժի ենք կանչում մի հատվածին մյուսի դեմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: