Լրահոս
Հասարակական
20:07
02.03.26
143

Այսօրվա որոշումը ոչ միայն իրավական հաղթանակ է, այլև արժանապատվության վերականգնում․ Նարեկ Մութաֆյան

Img default alt hy

Շուրջ յոթ տարի տևած ծանր ու փորձություններով լի դատավարությունից հետո այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում դատավոր Մարտին Արզումանյանի պրոֆեսիոնալ, անաչառ և արդար որոշմամբ ես ու Սարգիսը լիովին արդարացվեցինք։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Նարեկ Մութաֆյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ դեռ 2019 թվականին, երբ մեզ կալանավորեցին, գրեթե հույս չունեի, որ այս գործով երբևէ կհնչի արդարացման վճիռ։ Այդ տարիները մեզ համար ոչ միայն իրավական պայքար էին, այլև մարդկային ամրության, համբերության ու արժանապատվության ծանր փորձություն։

Խորին շնորհակալություն եմ հայտնում փաստաբան Վահե Եփրիկյանին, ով գործի առաջին օրից մինչև վերջ մեզ հետ հավասար կիսեց պայքարի ողջ ծանրությունը՝ մնալով սկզբունքային, նվիրված և հաստատակամ։

Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր թե՛ կալանքի ընթացքում, թե՛ դրանից հետո կանգնած էին մեր կողքին։

Այսօրվա որոշումը ոչ միայն իրավական հաղթանակ է, այլև արժանապատվության վերականգնում»։