Լրահոս
Սպորտ
12:06
11.10.25
119

Այսօր պայքարի մեջ կմտնի աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը

Img default alt hy

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին. մրցումային վերջին օրը պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդները:

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Գերծանր քաշային կարգում հանդես կգա նաև Հայաստանի ընտրանու նախկին անդամ, այժմ Բահրեյնի հավաքականը ներկայացնող Գոռ Մինասյանը:

Ծանրորդները ելույթները կսկսեն Երևանի ժամանակով 18:00-ին: