Լրահոս
Քաղաքական
20:11
28.02.26
530

Այլևս ոչ մի կասկած չկա, որ Թեհրանին իսրայելական առաջին հարվածների թիրախը եղել են Իրանի հոգևոր առաջնորդը. իրանագետ

Img default alt hy

Այլևս ոչ մի կասկած չկա, որ Թեհրանին իսրայելական առաջին հարվածների թիրախը եղել են Իրանի հոգևոր առաջնորդը, նախագահը և ռազմաքաղաքական բարձրաստիճան ղեկավարության այլ ներկայացուցիչներ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանի ԱԳՆ նախարար Արաղչին ուղիղ հեռուստաեթերում անգլերենով հարցազրույցի ժամանակ պաշտոնապես հաստատեց, որ բոլոր նշված անձինք անվտանգ վայրում են, և զոհվել են միայն մեկ-երկու զինվորականներ, որոնք անփոխարինելի չեն։

Ըստ այդմ՝ հարձակման առաջին փուլում բարձրաստիճան ղեկավարության սպանության միջոցով հնարավոր քաոսի սերմանումն Իրանում տապալվել է։

Մինչդեռ իրանական պատասխան հարվածների հետևանքով հասարակության շրջանում գրեթե քաոսային իրավիճակ է Պարսից ծոցի մինչ այս խիստ ապահով և ծաղկուն թվացող արաբական պետություններում։ 

Իրանական հարվածներն այս երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին անակնկալ են եղել, քանի որ նման գործողություններից առաջ, 12-օրյա պատերազմի ընթացքում, Իրանը նախօրոք զգուշացրել էր, օրինակ՝ Կատարի իշխանությանը»։