Լրահոս
Իրավական
17:59
27.02.26
129

Այդ քննիչը հիմա նստած է՝ որպես դատախազ. սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբացված գործը

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբացված գործով նիստն է շարունակվել այսօր: Դատարանը մերժել է դատախազ Հայկ Հովհաննիսյանին բացարկ հայտնելու՝ փաստաբանների միջնորդությունը: Փաստաբանները այդ պահանջը ներկայացրել էին, քանի որ Հովհաննիսյանը այս գործով քննիչ է եղել 2018-ին: Դա, ըստ փաստաբանների, կասկածի հիմք է տալիս, որ դատախազը կանխակալ մոտեցում կարող է ունենալ: