Լրահոս
Հասարակական
10:30
07.05.26
149

Ավտովթար՝ Արարատի մարզում․ կա վիրավոր

Img default alt hy

Մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։