Լրահոս
Հասարակական
15:15
05.03.26
62

Աշտարակում բախվել են «Nissan Tiida»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Img default alt hy

Մարտի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 55-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և 33-ամյա Սերյոժա Զ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին ու էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։