Լրահոս
Քաղաքական
18:20
09.10.25
163

Ասելիք չունի՞ պաշտոնական Հայաստանը․ Լիլիթ Գալստյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՆԱՎԹԱՀՈՏ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ՞ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

«Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի կալանավորումը կամայական չէ»․ այսպիսի եզրակացություն էր հրապարակել ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խումբը (UNWGAD), որի նախագահը Գաննա Յուդկիվսկան է։

Այս առթիվ օրերս ուշագրավ փորձագիտական եզրակացություն հրապարակեց Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, բացահայտելով՝

․ որ աշխատանքային խմբի ղեկավար Գաննա Յուդկիվսկան Ադրբեջանի նավթային SOCAR ընկերության հետ գործընկերային և ֆինանսական հարաբերություններ ունի։

․ Յուդկիվսկայի ամուսինը՝ ԵԽԽՎ նախկին պաշտոնյա է, ուկրաինացի քաղաքական գործիչ՝ ծնունդով Բաքվից,
ներկայումս կոռուպցիոն սկանդալի կիզակետում է որպես մեղադրյալ,
մշտապես պրոադրբեջանական-պրոալիևյան դիքորոշումներ է պաշտպանել։

Օկամպոյի բացահայտումները՝

․ ՄԱԿ-ի աշխատանային սկզբունքների խախտում են,

․ Յուդկիվսկան թաքցրել է իր առնչությունները Բաքվի /SOCAR-ի/ հետ,

․ ինքնաբացարկ չի հայտնել,

․ մասնակցել է ակնհայտորեն կողմնակալ՝ 46/2024 որոշման, կայացմանը՝ Վարդանյանի կալանավորման հարցում կողմնակալ որոշում է կայացրել։

Ահա այսպիսի նավթահոտ միջազգային արդարադատություն։
Արժանապատիվ և ազգային իշխանությունն այս հանգամանքներն անմիջապես միջազգային օրակարգի և բողոքարկման հարց կդարձներ»։