Լրահոս
Միջազգային
17:45
08.12.25
199

Արյունալի կիրակի՝ ռուս-ուկրաինական ճակատում. կատաղի մարտերը շարունակվում են, ԱՄՆ-ը դժգոհ է Կիևից

Այսօր Լոնդոնում Ուկրաինայի նախագահը կհանդիպի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ: Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները մտավախություն ունեն, որ Զելենսկին հնարավոր է չդիմանա Միացյալ Նահանգների ճնշումներին և խաղաղության դիմաց ընդունի Ռուսաստանին ձեռնտու պայմանները: Ինքը՝ Զելենսկին, հայտարարել է, որ նոր դիվանագիտական շաբաթ է սկսում: Սակայն դիվանագիտական խորհրդակցությունները չեն կանգնեցում մահաբեր հրթիռները: Կիևը դեռ չի մեկնաբանել Մոսկվայի հայտարարությունը, թե ռուսական զինուժը վերահսկողություն է հաստատել Դոնեցկի և Զապորոժիեի մարզերի ևս երկու գյուղի նկատմամբ: