Լրահոս
Իրավական
15:40
05.03.26
338

Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց․ փաստաբան

Img default alt hy

Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Նիկողոսյանի որոշմամբ։

Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Արշակ Սրբազանի պաշտպաններից Սերգեյ Հարությունյանը News.5tv.am-ին հայտնեց, որ Սրբազանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն խափանման միջոցը:  

Նա ԱԱԾ մեկուսարանից ազատ կարձակվի:

Արշակը Սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։

Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։