Լրահոս
Հասարակական
17:45
09.12.25
127

Արմավիրում բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:50-ի սահմաններում Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության 2 բրիգադները, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
 
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները: