Լրահոս
Քաղաքական
23:53
04.03.26
138

Արման Թաթոյան, Ռոբերտ Քոչարյանը սահմանադրություն չի փոխել «մեկ մարդու համար» և դա փաստ է. Անուշ Առաքելյան

Img default alt hy

Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Arman Tatoyan Ռոբերտ Քոչարյանը սահմանադրություն չի փոխել «մեկ մարդու համար» և դա փաստ է:

Կամ ապացուցում եք, որ երկրորդ նախագահը սահմանադրություն է փոխել «մեկ մարդու համար», նշում եք կոնկրետ որ կետով, կամ այլևս իրավաբան չեք համարվում, այլ համարվում եք հերթական անպատասխանատու պոպուլիստ:

Մեկ էլ հետաքրքիր է , թե ինչու՞ 2013-ից , ՀՀԿ իշխանության օրոք, հանդիսանալով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ այնուհետև ՄԻՊ, չեք արտահայտվել հենց մեկ մարդու իշխանությունը պահելու նպատակով Սահմանադրության փոփոխության ու ՀՀ կառավարման կիսանախագահականից պառլամենտականի անցնելու մասին:
Եվ քանի որ վստահ եմ, որ ոչ մեկը, ոչ մյուսը չեք կարող ապացուցել, խորհուրդ կտամ այլևս պոպուլիստական «թևեր» չփռել հանրության ականջներին: