Լրահոս
Միջազգային
12:54
05.03.26
62

Արևմուտքը ցանկանում էր Ռուսաստանի փլուզումը ուկրաինական վարչակարգի ձեռքերով․ Լավրով

Img default alt hy

Արևմուտքը ցանկանում էր Ռուսաստանի փլուզումը, երբ ուկրաինական վարչակարգի ձեռքերով պատրաստվում և սանձազերծում էր պատերազմը ՌԴ-ի դեմ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ուկրաինական վարչակարգի ձեռքերով Արևմուտքի կողմից նախապատրաստված և ի վերջո սանձազերծված՝ Ռուսաստանի դեմ պատերազմի նպատակն է թուլացնել... ռազմավարական պարտություն հասցնել մեր երկրին։ Եվ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դրա հետևում թաքնված է... մեր երկիրը փլուզելու առավելագույն ցանկությունը», - ասել է Լավրովը՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման թեմայով դեսպանական կլոր սեղանի ժամանակ։