Լրահոս
Քաղաքական
11:38
05.03.26
326

Արագածոտնի մարզպետը հերքում է, թե հայտարարագրից դուրս գույք ունի

Img default alt hy

Սոցցանցերում լուրեր են տարածվել, որ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին պատկանող մի շարք անշարժ գույքեր կան, որոնք նրա հայտարարագրում առկա չեն: 

Մասնավորապես, այդ տեղեկությունների համաձայն, Մովսիսյանին են պատկանում «Երևանում՝ Սունդուկյան փողոցի բնակարանը, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոց 14 շենքում ունեցած տարածքը, Երևանում Ա.Ավետիսյան փողոցի բնակարանը, Աշտարակում՝ 16-րդ թաղամասում հողատարածքը, Աշտարակում՝ Արտակի փողոցի հողամասերն ու առևտրի սրահը, Տիգրան Մեծ փողոցի սեփականությունը և այլն, ինչպես նաև Աշտարակ քաղաք Արտակի փողոցում հասարակական նշանակության բազմահահարկ շինություն է կառուցվում, որը նույնպես նրան է պատկանում»: 

News.5tv.am-ը տեղեկությունը ստուգելու ու պարզաբանում ստանալու համար պաշտոնական գրավոր հացմամբ դիմել էր Սերգեյ Մովսիսյանին՝ հարցնելով, թե թվարկված գույքը իրեն կամ իր մերձավոր ազգականների՞ն են պատկանում: 

Մարզպետից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում եմ, որ ինձ պատկանող յուրաքանչյուր գույք ներկայացվում է իմ կողմից լրացվող ամենամյա հայտարարագրում»: Սերգեյ Մովսիսյանը հայտարարագել է 3 հողամաս, անհատական բնակելի տուն, բնակարան: