Լրահոս
Քաղաքական
12:50
11.10.25
426

Ապրում ենք այնպիսի օրերում, երբ գործող իշխանությունները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը․ Ալեքսան Ալեքսանյան

Img default alt hy

«Մեր շարժումն ուղղակի շարժում չէ, այն ազգապահպան նախաձեռնություն է», — հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ շարժման առաջին հաշվետու ժողովի ընթացքում։

«Ապրում ենք այնպիսի օրերում, երբ գործող իշխանությունները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը։ Սամվել Կարապետյանն արդեն 114 օր է գտնվում է անազատության մեջ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն աջակցելու համար», — նշել է Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդի համար անելիքները շատ են․ «Մենք մշակել ենք հայեցակարգ՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավաքաղաքական հիմքերի բարելավմանը։ Շարժման մեկամսյա գործունեությունը ցույց տվեց, որ ունենք կարևոր անելիքներ»։