Լրահոս
Միջազգային
13:44
05.03.26
77

ԱՄՆ-ը չի պատասխանել Պուտինի խաղաղության խորհուրդ մտնելու գաղափարին․ Լավրով

Img default alt hy

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ-ից պատասխան չի ստացել նախագահ Վլադիմիր Պուտինի այն առաջարկին, որ Ռուսաստանը պատրաստ է սառեցված միջոցներից մեկ միլիարդ դոլար ուղղել «Խաղաղության խորհրդին»։

«Միացյալ Նահանգներում սառեցված մեր պահուստներից մեկ միլիարդ դոլարը, ինչի մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը (մենք այդ մասին առանձին հայտագրով տեղեկացրել ենք ամերիկյան կողմին), ուղղում ենք բնակարանային հարցերի, սոցիալական օբյեկտների լուծմանը, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը և բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք թույլ կտան պաղեստինցիներին վերադառնալ (Գազա - խմբ.): 

Ի դեպ, Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո մեր պաշտոնական հայտագրին դեռևս պատասխան չկա: Մենք մի քանի անգամ հիշեցրել ենք, բայց նրանք չեն արձագանքում»,- ասել է Լավրովը՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման թեմայով դեսպանական կլոր սեղանի ժամանակ: