Լրահոս
Միջազգային
18:06
28.02.26
131

ԱՄՆ-ն ու Իսրայելն ուզում են Իրանում իշխանափոխության հասնել. պատերազմը կարող է ձգվել մի քանի շաբաթ

Կեսօրին մոտ են Իսրայելն ու Միացյալ Նահանգները համատեղ հարվածել Իրանին՝ իրանա-ամերիկյան բանակցությունների 3-րդ ռաունդից 2 օր հետո և 4-րդ՝ արդեն նախատեսված ռաունդից մի քանի օր առաջ: Վերլուծաբանները նկատում են՝ Թեհրանը գոհ է եղել բանակցությունների ընթացքից, դժգոհ կողմը Վաշինգտոնն է, Թրամփը ուզում է, որ իրանցիները բանակցային սենյակում ուղիղ ասեն՝ հրաժարվում են միջուկային զենք ունենալու մտքից: