Լրահոս
Միջազգային
15:39
23.03.26
145

ԱՄՆ-ն հինգ օրով հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների և էլեկտրակայանների վրա հարվածները

Img default alt hy

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հինգ օրով հետաձգում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ էլեկտրակայանների վրա հարվածները «հաջող» բանակցություններից հետո:

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մեր թշնամանքի ամբողջական և լիակատար կարգավորման շուրջ»: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա նշել է, որ հրահանգել է Պաշտպանության նախարարությանը հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված բոլոր ռազմական հարվածները՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից: