Լրահոս
Միջազգային
19:57
01.03.26
677

ԱՄՆ-ն հայտնել է Իրանի դեմ գործողության ընթացքում երեք զինծառայողի զոհվելու մասին

Img default alt hy

«Էպիկական զայրույթ» (Epic Fury) գործողության ընթացքում երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, և հինգը ստացել են ծանր վիրավորում, այսօր հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Եվս մի քանի հոգի ստացել են բեկորային թեթև վնասվածքներ ու ուղեղի ցնցում և ներկայումս վերադառնում են ծառայության»,- ասված է Կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ։ «Հիմնական մարտական գործողությունները շարունակվում են, և արձագանքման մեր ջանքերը շարունակվում են»։