Լրահոս
Հասարակական
14:30
24.04.26
132

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Img default alt hy

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերի հիշատակին:

Այս մասին  տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ: