Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:23
09.10.25
275

Ալիևը ժամանել է Դուշանբե

Img default alt hy

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հրավերով, ժամանել է Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին:

Ըստ e-gov.am–ում հրապարակված որոշման` նա Բրյուսելից Դուշանբե կմեկնի այսօր, Երևան կվերադառնա վաղը։

Նշենք նաև, որ Ալիևի՝ Տաջիկստան այցի շրջանակներում նախատեսված է առանձին հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ: