Լրահոս
Հասարակական
20:35
11.10.25
333

Ահավոր ա, խեղդվում ենք. Երևանը շնչահեղձ է լինում, քաղաքապետարանը՝ տոնում

Մայրաքաղաքի 2807-ամյակի տոնակատարությունների նախապատրաստության ամենաթեժ պահին Երևանը ծածկվել է վառված աղբի ծխով: Գիշերվանից մարդիկ շնչում են թունավոր օդը, որ քամին բերել է Նուբարաշենի աղբավայրից: Հայաստանի ամենամեծ՝ Երևանի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու գտնվող աղբանոցում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները երկրորդ օրն է՝ ծխում են: