Լրահոս
Տարածաշրջան
13:15
02.03.26
110

Ագարակի անցակետի մոտ պայթյունի ձայն են լսել. իրանցիների մեծ հոսք չկա

Հայաստան-Իրան սահմանի Ագարակի անցակետի մոտ է եղել առավոտյան մեր նկարահանող խումբը: Երրորդ օրն է՝ Իրանի խոշոր քաղաքները ամերիկա-իսրայելական հարվածների տակ են, սակայն, Ագարակի անցակետում իրանցիների մեծ հոսք չի նկատվում: «Իրանցիները հանգիստ են»,- «Հյալուր»-ի հետ զրույցում նշել է դեպի Իրան բեռնափոխադրումներ անող վարորդներից մեկը: Այսօր, ժամը 11-ի սահմանում պայթյունի ձայն են լսել անցակետի մոտ գտնվող վարորդները: Շատերը խուսփում են բեռնափոխադրումներ իրականացնելուց, չնայած մեքենաների մուտքը Իրան արգելված չէ: