Լրահոս
Միջազգային
14:25
05.03.26
395

Ադրբեջանը պարզաբանումներ է սպասում Իրանից. Բայրամով

Img default alt hy

Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովը զանգահարել է ադրբեջանցի գործընկերոջը՝ Ջեյհուն Բայրամովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրամովը զրուցակցին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել անօդաչու թռչող սարքերի հարձակումների վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտում է և նպաստում է տարածաշրջանում լարվածության մեծացմանը։

Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ Իրանը պետք է սեղմ ժամկետներում պարզաբանումներ և բացատրություններ ներկայացնի հարձակման վերաբերյալ և ձեռնարկի անհրաժեշտ հրատապ միջոցներ՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։