Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:44
05.03.26
69

Բաքվի ժողովուրդը պետք է վստահ լինի՝ ցանկացած չարամիտ ուժ իր դեմ կտեսնի Ադրբեջանի «Երկաթե բռունցքը»․ Ալիև

Img default alt hy

Ադրբեջանցի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չարամիտ ուժ իր դեմ կտեսնի Ադրբեջանի «Երկաթե բռունցքը»։

​Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում։

«Մեր զինված ուժերը՝ պաշտպանության նախարարությունը, պետական ​​​​սահմանային ծառայությունը և մյուս բոլոր հատուկ նշանակության ուժերը, դրվել են առաջին զորահավաքի վրա և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։ Մենք ադրբեջանական ժողովրդին կտեղեկացնենք գործընթացների ընթացքի մասին։ Առայժմ այսքանը»։