Լրահոս
Իրավական
16:00
10.10.25
178

30-ամյա մի տղամարդը հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով

Img default alt hy

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 9-ին: Ժամը 23.20-ին Ջիվանի փողոցում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց 30-ամյա մի տղամարդ:

2024 թվականի հունիսի 14-ից Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության և խոշոր չափերով վստահված գույք հափշտակելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։